ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հերթական այցը` «Մալաթիա» ԲԿ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Երևանի «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոն: Գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ բժշկական կենտրոնի նյութատեխնիկական պայմաններին, մատուցվող բուժօգնության որակին, շրջեց բաժանմունքներով:
Բժշկական կենտրոնի սրտաբանական ստացիոնար ծառայության ղեկավար, ինվազիվ սրտաբան Միքայել Ադամյանը ներկայացրեց կենտրոնում մատուցվող սրտաբանական ծառայության հնարավորությունները: Նախարարն այցելեց նաև կատետերիզացիայի լաբորատորիա:
Վերակենդանացման բաժանմունքում նա զրուցեց «Մալաթիա» բժշկական կենտրոնում բարդ վիրահատությունների ենթարկված երկու հիվանդների հետ:
56-ամյա Միսակ Փիլոյանը արտադրական ծանր վնասվածք էր ստացել` անզգույշ շարժումի հետևանքով կորցնելով աջ ձեռքն ամբողջովին: Մոտ երեք տասնյակ բուժաշխատող, նրանցից 9-ը` մասնագիտացված վիրաբույժներ, մասնակցել է 12 ժամ տևողությամբ վիրահատությանը: Միսակ Փիլոյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Հերթական ստուգման համար այցի եկած հիվանդին Արմեն Մուրադյանը մաղթեց առողջություն և շուտափույթ ապաքինում: Միսակ Փիլոյանն էլ հույս հայտնեց, որ կարճ ժամանակ անց կկարողանա վարժ շարժել ձեռքը: Վրեժ Գրիգորյանը Ճամբարակում ընդամենը մի քանի օր առաջ ենթարկվել էր ավտովթարի: ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ անմիջապես ստեղծվել էր մասնագիտական հանձնաժողով: Կենտրոնի բուժանձնակազմի և ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների ջանքերի շնորհիվ հաջողվել է կատարել բարդագույն վիրահատություն` ոտքի ռեինպլանտացիա, ինչը հնարավորություն է ընձեռել խուսափել ոտքը հեռացնելուց:
Վերականդանացման բաժանմունքում գտնվող Վրեժ Գրիգորյանն իր գոհունակությունը հայտնեց կենտրոնի մասնագետներից:
Գինեկոլոգիական բաժանմունքում Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց ծնունդների ամսական և տարեկան ցուցանիշներով: Կենտրոնում ամսական միջինում գրանցվում է 100-130 ծնունդ: Կանանց կոնսուլտացիայում մայրանալ պատրաստվող կանանց համար գործում է «Մայրերի դպրոց»-ը, ուր մասնագետների` գինեկոլոգների, նեանատոլոգների կողմից անցկացվում են հղիության և հետծննդաբերական շրջանի վերաբերյալ դասընթացներ, տրամադրվում է խորհրդատվություն:
Ասատուր Ասատրյանը նշեց, որ վերակառուցվում է տարիներ շարունակ չգործարկված 9 հարկանի մասնաշենքը, որն այս պահին գործող հատվածին միանալու է նոր 6 հարկանի կառույցով: 2013 թվականի աշնանը կենտրոնի հարակից մասնաշենքում մեկնարկած շինարարական աշխատանքների ավարտը նախանված է 2015 թվականի վերջին: Շինարարարական աշխատանքների ավարտից հետո կենտրոնում կգործեն ոչ միայն նոր բաժանմունքներ, կընդլայնվեն մատուցվող ծառայությունների տեսակները, այլև առիթը կհամընկնի կենտրոնի հիմնադրման 50-ամյա հոբելյանի հետ:
Արմեն Մուրադյանն այցելեց նաև հեմոդիալիզի ծառայության բաժանմունք: Ծառայության ղեկավար Արթուր Սաֆարյանն ասաց, որ բժշկական ծառայության այս տեսակը կենտրոնում իրականացվում է 2011թ.-ից: Այն հագեցած է նորագույն սարքավորումներով ու բժշկական պարագաներով: Այս բաժանմունքը հանրապետությունում առաջինն էր, որ սկսեց հեմոդիալիզն իրականացնել միանվագ պարագաներով: Այժմ այստեղ բուժում է ստանում 150 հիվանդ, որոնց թվում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիներ, այլև օտարերկրացիներ:
Նախարարը ծանոթացավ նաև Emergency` անհետաձգելի բուժօգնության հնարավորություններին: Առաջարկվեց աշխատանքներ իրականացնել ծառայությունն ընդլայնելու ուղղությամբ:
«Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնը ապահովում է ստացիոնար և ամբուլատոր-պոլիկլինիկական սպասարկում Մալաթիա-Սեբաստիա համայնքի և հանրապետության ողջ բնակչության համար: Բժշկական կազմակերպությունն իրականացնում է բուժական և ախտորոշիչ ծառայություններ, հագեցած է ժամանակակից լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումներով:
09.12.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







